Ապրում եմ Հարավ Արևմտյան թաղամասում, Շերամի փողոցում: Մեր շենքի երկու կողմերում էլ կան շատ գեղեցիկ այգիներ: Երկու այգիներում էլ ես ունեմ շատ ընկերներ: Շատ եմ սիրում մեր բակի սղարանները: Ընկերներիս հետ խաղում եմ ֆուտբոլ և բռնոցի: Ես միշտ իմ խաղալիքները տանում եմ բակ և խաղում ընկերներիս հետ: Ամռան շոգին ամեն օր ջրոցի ենք խաղում: Երեկոները խմբերով հեծանիվ ենք քշում: Ես շատ եմ սիրում իմ բակը և իմ ընկերներին: