Հետաքրքիր տեղեկություն վարունգի մասին

varung

Զարմանալի փաստեր վարունգի մասին

  Տեղեկություն վարունգի մասին
Վարունգ , դդմազգիների ընտանիքին պատկանող բանջարեղեն։ Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների, ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։
Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ վարունգ ցանովի: Մշակվում է գրեթե բոլոր մարզերում։Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկարությունը՝ 50-200 սմ:Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։Վարունգը կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Վարունգը տնային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային և ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում։ Պտուղն օգտագործում են սննդի մեջ՝ թարմ և թթու դրած։Որպես աղցանային բանջար՝ օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը։ Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէսակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է։ Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը.

  1. Վարունգը նպաստում է նիհարելուն, օրգանիզմից հանում է շլակները:
  2. Վարունգը 95 տոկոսով բաղկացած է ջրից: Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով ջուր չի ստանում, կարող եք վարունգ օգտագործել:
  3. Ըստ որոշ պնդումների՝ վարունգը կարող է նաև պայքարել ցելյուլիտի դեմ:
  4. Վարունգը կարող է նաև պայքարել մարմնի վրա առաջացած փոքր հետքերի դեմ:
  5. Արդյունավետ են նաև վարունգից պատրաստված դիմակները մազերի համար: Այն նպաստում է մազերի արագ աճին և ամրանալուն, մազերն ազատում ավելորդ յողոտությունից:
  6. Վարունգը շատ ցածր կալորիականություն ունի, այդ պատճառով էլ այն կարող են օգտագործել նաև 3. Այն կարող է օգնել երիկամների քարերի առկայության դեպքում: Վարունգը կարող է օգնել կարգավորել ներքին օրգանների աշխատանքը:
  7. Վարունգը պարունակում է վիտամին B1, B3, B5, C, կալցիում, երկաթ, ֆոսֆոր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s