Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։ Գինու մասին խոսում են Աստվածաշնչում, հունական և հռոմեական առասպելաբանության մեջ, որտեղ նաև ներկայացնում են գինու Աստվածներին (օրինակ՝ Դիոնիս)։ Պետք է նշել, որ գրեթե ամեն ազգ ունի գինու մասին իր լեգենդները։ Այս ալկոհոլային խմիչքն ուսումնասիրող գիտություն կա՝ գինեգործություն։