Ճամփորդություն դեպի արայի լեռ

Մենք գնացինք Արայի լեռ։Այնտեղ մենք անցանք շատ լիքը սիրուն ձորերով և սարերով։ Երբ մենք հասանք Արայի լեռ,այնտեղ մենք կանգնեցինք որ նախաճաշենք։ Երբ մենք նախաճաշեցինք,մենք բարձրացանք շատ շատ մեծ և երկար սար։Մենք ամբողջ սարը չբարձրացանք։Մենք կես սարը բարձրացանք։Այնտեղ լիքը գունավոր և սիրուն ծաղիկներ կայն և ես  մի մեծ բուկետ հավաքեցի և տարա իմ մայրիկին նվիրեցի։Երբ մենք սարից իջնում էինք,մյուս դասարանն էլ եկավ։Իրենք ելան սար,մենք էլ ելանք եկեղեցի։Այնտեղ ես աղունիկներ տեսա և տեսա մի շատ հետաքրքիր ծակ։Ինձ ասացին,որ այնտեղ սուրբ ջուր է և ասացին, որ այդ ջուրը անվերջ է։ Երբ  մենք դուրս եկանք եկեղեցուց, մենք եկեղեցու տակ պարեցինք երեք պար։Հենց մենք այդ պարերը պարեցինք և երգեցինք մենք դասարանով շատ ծարավ էինք, դրա համար ուսուցիչները մեզ տարան ցայտաղբյուրի մոտ։Այնտեղ մենք կրկին հաց կերանք,ջուր խմեցինք և լցրեցինք մեր շշերը։ Երբ մենք այդ ամեն ,ինչը արեցինք մենք գնացինք դպրոց։

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքըորի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Հեծանվաերթ և քայլք

Երեկ առավոտյան մեր ջոկատով գնացինք հեծանիվ վարելու։ Մի խումբը հեծանիվ էր վարում, մյուս խումբը քայլում էր։ Հեծանիվներով անցանք սուրբ Երրորդություն եկեղեցին, Հայաստան կինոթատրոնը։ Հասանք Տերյանի արձանի մոտ, նախաճաշեցինք, խնձոր կերանք, նկարեցինք Բանգլադեշյան շենքերը։

հեծանվայերթ

Կրթահամալիրի յոթ հրաշալիքները

Դպրոցում ես ունեմ յոթ հրաշալիք:Առաջինը ես շատ եմ սիրում,  երբ հինգշաբթի մենք գնում ենք լողի:Ես սիրում եմ, որ չորեքշաբթի մենք հեծանիվ ենք քշում:Ինձ նաև դուր է գալիս, որ մենք այստեղ համակարգիչներով ենք աշխատում:Ես սիրում եմ,որ մենք նաև ագարակ ենք գնում:Այնտեղ կան լիքը ձիեր:Ինձ դուր է գալիս,որ մենք իջնում ենք բակ և խաղում ենք ֆուտբոլ: